Ձգվող թաղանթ(Stretch film)

Մեր ընկերության ՁԳՎՈՂ ԹԱՂԱՆԹը արտադրվում է բարձրորակ և սննդի հետ շփմանը համապատասխան պոլիէթիլենային հումքից: Ձգվող թաղանթը լայնորեն կիրառվում է տարբեր ապրանքներ ու արկղեր փաթեթավորելու և դրանք պալետների վրա ամրացնելու համար: Մեր ընկերության ձգվող թաղանթը կարող է օգտագործվել ինչպես ձեռքով փաթեթավորման համար, այնպես էլ փաթեթավորման տարբեր սարքավորումների միջոցով:

Հատկություններն են՝ 

  •  սննդային
  •  ճկուն և ձգվող,
  •  ամուր և առաձգական,
  •  կպչուն,
  •  դիմացկուն տարբեր անբարենպաստ գործոններին՝ տաքություն, ցուրտ, խոնավություն, փոշի և այլն:

Պոլիէթիլենային ձգվող թաղանթը անփոխարինելի միջոց է պահեստավորման և բեռնափոխադրման ժամանակ ապրանքների փաթեթավորման համար: Այն ամուր ֆիքսում է ապրանքները միմյանց կամ պալետի վրա՝ կազմելով մի ամբողջություն՝ ապահովելով պաշտպանություն տարբեր արտաքին գործոններից և կանխելով կորուստն ու մեխանիկական վնասվածքները: 

Կիրառությունը՝

  • Սննդի փաթեթավորում,
  • պալետների փաթեթավորում,
  • արկղերի հավաքական փաթեթավորում,
  • կահույքի փաթեթավորում,
  • սարքավորումների փաթեթավորում և այլն:

Առկա է սննդամթերքի փաթեթավորման անվտանգության պահանջներին բավարարող հայտարարագիր:

Լրացուցիչ տեղեկություն

կոդ ՍՊ-0
երկարություն 50սմ, 30սմ