Շինարարական ինքնակպչուն պլաստիկ ժապավեն անկյունակը ՊՎՔ (պոլիվինիլքլորիդ) հիմքով է՝ պատված սոսնձով։ Ժապավենի մեջտեղում կա ծալք, որի շնորհիվ ժապավենը ծալվում է ցանկացած անկյունի տակ, իսկ ժապավենի վրա առկա փոքր անցքերը նպաստում են, որպեսզի ծեփամածիկը ավելի լավ կպչի պատին։
Ինքնակպչուն անկյունակը կիրառվում է պատերի և առաստաղների ներքին և արտաքին անկյունների նորոգման, ճաքալցման, ներսի և դրսի դեկորատիվ աշխատանքների հեշտությամբ ճաքճքող մասերը ծածկելու և վերանորոգելու համար։ Այս ժապավենը կիրառվում է նաև անկյուններին ավելի կոկիկ, մաքուր և ավարտուն տեսք հաղորդելու համար։ Այն երկու անգամ ավելի ամուր է, քան ավանդական թղթյա ժապավենը. չի պատռվում, չի կծկվում և չի ճմռվում։ Ավելի հեշտ է տեղադրելը, քան մետաղյա անկյունակները, ինչպես նաև հեշտությամբ կտրվում է մկրատով կամ այլ կտրիչով։ Կանխում է ճաքերի և փոսերի առաջացումը։
Օգտագործման եղանակը
Նախ մաքրե՛ք աշխատանքային մակերեսը և հարթեցրե՛ք այն։ Այնուհետև կտրե՛ք անկյունային ժապավենը համապատասխան երկարությամբ և ուղղակիորեն փակցրե՛ք աշխատանքային մակերեսին, հարթեցրե՛ք այն ծեփամածիկով, իսկ վերջինիս չորանալուց հետո հղկե՛ք, այնուհետև քսե՛ք ծեփամածիկի շերտը։
© SantaMonica LLC , 2025.
Ստեղծող՝ Voodoo Programming