Սննդային ձգվող թաղանթ կտրիչով

Մեր ընկերության սննդային ձգվող թաղանթը պատրաստվում է բարձրորակ և սննդի հետ շփմանը համապատասխան պոլիէթիլենային հումքից, ինչի շնորհիվ առավել արդյունավետ ապահովում է սննդի թարմությունը և պաշտպանությունը արտաքին գործոններից, ինչպես նաև կանխում է ջրազրկումը և չորացումը: Սննդային ձգվող թաղանթը համալրված է ստվարաթղթե տուփով և տուփին ամրացված սահող կտրիչով, որն ապահովում է հավասար կտրվածք՝ նվազագույնի հասցնելով թափոնները և կանխելով խճճումը:
Հատկություններն են՝ 
- ճկուն և ձգվող,
- ամուր և առաձգական,
- կպչուն,
- դիմացկուն արտաքին գործոններին և մեխանիկական վնասվածքներին,
- հեշտ օգտագործելի:

Առկա է սննդամթերքի փաթեթավորման անվտանգության պահանջներին բավարարող հայտարարագիր:

Լրացուցիչ տեղեկություն

կոդ ՍՊ-8 ՍՊ-9
երկարություն 50մx30սմ 280մx30սմ