Միաձուլվող ռետինե ժապավենը սովորաբար կիրառվում է խողովակները, փողրակները, մալուխները փակելու, վերանորոգելու կամ արտաքին ներգործությունից պաշտպանելու նպատակով: Հատուկ քիմիական կապի շնորհիվ միաձուլվող ժապավենի շերտերը փաթաթելիս կպչում են միմյանց առանց տաքացնելու կամ կպչուն թաղանթի կիրառության և կազմում մշտական կաղապար: Ժապավենը շատ ճկուն է և առաձգական, ինչը հարմար է անհարթ մակերևույթների հետ աշխատելիս, և չի պահանջում հատուկ գործիքի կիրառում.անհրաժեշտ է միայն կտրող գործիք: Խորհուրդ է տրվում ժապավենը օգտագործելիս այն մի փոքր ձգել և այնպես փաթաթել, որ հաջորդող շերտը կիսով չափ լինի նախորդի վրա: Սա կապահովի մաքսիմալ ամուր և միատարր կաղապար:
Միաձուլվող ժապավենը դիմացկուն է եղանակային տարբեր պայմաններին, տաքությանը, ուլտրամանուշակագույն ճառագայթներին, օքսիդացմանը՝ ի թիվս այլ հատկությունների:
© SantaMonica LLC , 2024. Ստեղծող՝ Voodoo Programming