Կպչուն ժապավենի դիսպենսեր բռնակով

Այս դիսպենսերը օգտագործվում է կպչուն ժապավենների հետ համադրությամբ՝ արկղերի փակման և այլ փաթեթավորումների համար, ինչպես նաև ներկարարական աշխատանքներից առաջ պատերի գծանշման համար: Հարմար էրգոնոմիկ բռնակը թույլ է տալիս օգտագործել այս դիսպենսերը մեծաքանակ փաթեթավորումների համար առանց  ձեռքը հոգնեցնելու, իսկ հատուկ կափույրը ապահովում է, որ ժապավենը բացվի սահուն և առանց պատռվելու:

Հատկանիշները՝ 
- 50մմ լայնությամբ կպչուն ժապավենների համար,
- հարմար էրգոնոմիկ բռնակ, 
- պրոֆեսիոնալ որակ՝ ամուր կառուցվածք, սուր և ապահով սայր, 
- դիմացկուն և երկարակյաց: