Երկկողմանի կպչուն ցանցը գործված է ապակյա մանրաթելերից և երկու կողմից պատված է սոսնձով: Ունի պաշտպանիչ թաղանթ, որը օգտագործելիս պետք է հեռացնել:
Հիմնական հատկություններն են՝
- ամուր կպչունությունը,
- հեշտ և անմնացորդ անջատում փակցված մակերևույթից,
- երկարաժամկետ կիրառությունը:
Հաճախ կիրառվում է՝
- պատուհանների և դռների մեկուսիչ ժապավենները փակցնելու համար,
- գորգերը և հատակի մեկուսիչ ծածկույթները ֆիքսելու համար,
- տուփերը և արկղերը փակելու համար,
- զարդարման պարագանները փակցնելու համար:
Երկկողմանի կպչուն ցանցը հաճախ կիրառվում է նաև տարբեր արտադրական պրոցեսներում, ինչպիսին են ավտոարդյունաբերությունը, պորոլոնե շերտերի լամինացիան, ճամպրուկների և պայուսակների, կաշվե իրերի արտադրությունը, փայտե զարդանախշերի պատրաստումը:
© SantaMonica LLC , 2024. Ստեղծող՝ Voodoo Programming