Երկկողմանի ինքնակպչուն սիլիկոնե ժապավենը բազմաֆունկցիոնալ մոնտաժային ժապավեն է: Այն շատ բարակ է, թափանցիկ, պոլիէսթերային (PET) հիմքով, ունի պաշտպանիչ թաղանթ:
- Դրսևորում է ամուր կպչունություն -20 °C - + 80 °C ջերմաստիճանի պայմաններում:
- Ջրակայուն է և դիմացկուն խոնավությանը:
- Մակերեսից հեռացնելիս չի թողնում սոսնձի մնացորդ և կարելի է այն լվանալ ու կրկին օգտագործել:
Երկկողմանի ինքնակպչուն սիլիկոնե ժապավենը լայնորեն կիրառվում է
- կենցաղում, քանի որ այն գերազանց այլընտրանք է մեխերին, իսկ թափանցիկ լինելու շնորհիվ՝ նաև համահունչ ցանկացած ներքին հարդարման,
- էլեկտրական սարքերի հավաքման և վերանորոգման ժամանակ,
- գովազդային վահանակների, ցուցանակների, պաստառների, անվանատախտակների մոնտաժային աշխատանքների ժամանակ,
- ամտոմեքենաների ներքին և արտաքին հարդարման մասերը ամրացնելու համար:
կոդ | ՊԱ-441 | ՊԱ-443 | ՊԱ-444 | ՊԱ-445 | ՊԱ-446 | ՊԱ-447 | ՊԱ-448 |
---|---|---|---|---|---|---|---|
երկարություն | 6մմ*2մ | 10մմ*2մ | 19մմ*2մ | 24մմ*2մ | 19մմ*4մ | 24մմ*4մ | 40մմ*2մ |
© SantaMonica LLC , 2024. Ստեղծող՝ Voodoo Programming