Երկկողմանի ինքնակպչուն ջերմահաղորդիչ ժապավեն

Երկկողմանի ինքնակպչուն ջերմահաղորդիչ ժապավենը պատրաստված է ապակյա մանրաթելերից և ջերմահաղորդ կավե փոշուց՝ պատված ակրիլային կպչուն թաղանթով: Այն լայնորեն կիրառվում է էլեկտրոնային սարքերում, քանի որ այս ժապավենը
- ապահովում է գերարդյունավետ ջերմահաղորդություն ու մեկուսացում,
- փափուկ է և ճկուն,
- ունի  ուժեղ կպչողունակություն և մեծ առաձգականության ուժ էլեկտրոնային մասերը ամուր ֆիքսելու համար, 
- դրսևորում է ամենաարդյունավետ ջերմային ցրումը,
- մակերևույթից հեռացնելիս չի թողնում կպչուն թաղանթի մնացորդ:

Երկկողմանի ինքնակպչուն ջերմահաղորդիչ ժապավենը կիրառվում է նաև տպագրական սարքավորումներում և լուսադիոդային (LED) լամպերի  ամրացման համար: 
Ջերմային ռեժիմը՝  -20°C - +120°C:

Լրացուցիչ տեղեկություն

կոդ ՊԱ-420 ՊԱ-421
երկարություն 12մմ*25մ 24մմ*25մ