Երկկողմանի ինքնակպչուն ՊԷ սպունգային ժապավենի հիմքում պոլիէթիլենային սպունգ է՝ երկկողանի պատված կպչուն թաղանթով: Այս ժապավենը կիրառվում է անվադողերի հավասարակշռման համար, ինչպես նաև պատուհանների և դռների ապակիների տեղադրման համար: Ընդհանուր առմամբ այս ժապավենը գերազանց լուծում է տարատեսակ մասերի միացման/հավաքման աշխատանքների համար, երբ կա անհրաժեշտություն ապահովելու ամորտիզացիա, աղմուկի խլացում, ցնցումների ու տատանումների թուլացում: Այն նաև ապահովում է լավ պատնեշ խոնավությունից, գազերից, փոշուց և գոլորշուց:
Հատկանիշները՝
- ամուր և կայուն կպչունություն,
- դիմացկուն ցածր խոնավությանը
- լավ քիմիական դիմադրություն,
- ջերմային ռեժիմը՝ 0°C - +40°C,
- հաստությունը՝ 1,5մմ:
կոդ | ՊԱ-490 | ՊԱ-491 | ՊԱ-492 | ՊԱ-493 |
---|---|---|---|---|
երկարություն | 20մմ*5մ | 20մմ*9մ | 40մմ*5մ | 40մմ*9մ |
© SantaMonica LLC , 2025. Ստեղծող՝ Voodoo Programming