Երկկողմանի ակրիլային ինքնակպչուն ժապավեն

Երկկողմանի ակրիլային ինքնակպչուն ժապավենը պատրաստված է ակրիլային սպունգանման ժապավենից, որը երկու կողմից պատված է կպչուն թաղանթով, ունի պաշտպանիչ շերտ, որը պետք է հեռացնել փակցնելիս:

- Դրսևորում է գերազանց կպչողականություն գրեթե բոլոր մակերեսներին՝ մետաղ, ապակի, կերամիկա, փայտ, պլաստմասա, ալյումին և այլն:
- Դիմացկուն է և առաձգական:
- Ջրակայուն է, ջերմամեկուսիչ  և ջերմակայուն  -20 °C - + 80 °C  պայմաններում, կարճաժամկետ կիրառության դեպքում՝ ≤+140 °C:
- Դիմացկուն է չափավոր տատանումներին:
- Կիրառելի է անհարթ մակերեսներին:

Երկկողմանի ակրիլային ինքնակպչուն ժապավենը բազմաֆունկցիոնալ և բարձրակարգ մոնտաժային ժապավեն է, որը հաճախ կիրառվում է 
- ավտոարդյունաբերությունում, 
- արևային ֆոտովոլտային համակարգերում,
- գովազդային ցուցանակների համար, 
- էլեկտրոնային, թվային և կենցաղային սարքերը հավաքելու համար,  
- լուսադիոդային (LED) պնակների ամրացման համար:

Լրացուցիչ տեղեկություն

կոդ ՊԱ-403 ՊԱ-404 ՊԱ-405 ՊԱ-406
երկարություն 6մմ*11մ 12մմ*11մ 20մմ*11մ 24մմ*11մ