Արկղերի ձևավորում և կնքում

SIAT արկղերի ձևավորման և կնքման համար նախատեսված ավտոմատ և կիսաավտոմատ սարքավորումների շարքը արագ և հուսալի լուծում է ցանկացած արտադրության փաթեթավորման հոսքագծում: Դրանք արտադրված են ամուր ու դիմացկուն կարկասից և առաջնակարգ բաղադրիչ մասերից: Հարմար են բոլոր չափսերի արկղերի համար՝ շնորհիվ մեխանիկական և ավտոմատ կարգավորումների հնարավորության: Այս սարքավորումների շարքը ներառում է արկղերի ձևավորման և կնքման կայաններ, որոնք ապահովում են արկղերի և՛ ստորին, և՛ վերին կափույրների կնքում կպչուն ժապավենի կիրառությամբ:
 
Կախված հաճախորդի հստակ պահանջմունքներից՝ մեր մասնագետները կտրամադրեն խորհրդատվություն և կօգնեն ընտրել համապատասխան մոդելը: