Անվտանգության ժապավեն

Անվտանգության ժապավենը պոլիէսթերային հիմքով և կպչուն թաղանթով երկշերտ ժապավեն է, որը հեռացնելիս մակերևույթին թողնում է հետք՝ «OPENED VOID» հաղորդագրության տեսքով: Այս ժապավենը նախագծված է ապահովելու փաթեթի ամբողջականությունը բեռնափոխադրման կամ պահեստավորման ժամանակ, իսկ փաթեթը բացված լինելու դեպքում՝ ազդանշելու, որ փաթեթը բացվել է, և պարունակությունը կարող է կեղծված լինել: 
Անվտանգության այս ժապավենը հիմնականում կիրառվում է  կեղծման կամ հափշտակման վտանգի տակ գտնվող ապրանքների փաթեթավորման համար, ինչպիսիք են 
- գաղտնի ինֆորմացիա պարունակող ծրարները, 
- սարքավորումներով արկղերն ու ծանրոցները, 
- արժեքավոր դեղամիջոցներով տուփերը, 
- դրամական միջոցների անվտանգության պայուսակները, 
- արժեքավոր էլեկտրական սարքերը և այլն: 

Հատկանիշները՝ 
- ամուր և դիմացկուն,
- «OPENED VOID» ազդանշանի առկայությունը ժապավենը հեռացնելուց անմիջապես հետո,
- չի թողնում կպչուն մնացորդ  ո՛չ կիրառման մակերեսին, ո՛չ հեռացված թաղանթի վրա,
- գույնը՝ կարմիր և կապույտ,
- չափսը՝ 48մմ x 50մ:

    Գույն

Լրացուցիչ տեղեկություն

կոդ ՆԱ-175 ՆԱ-175/1
գույն կարմիր կապույտ
երկարություն 48մմ*50մ 48մմ*50մ