Անջրանցիկ ինքնակպչուն ժապավեն

Անջրանցիկ ինքնակպչուն ժապավենը ռետինապատ հիմքով և ակրիլային սոսնձով է։ Այն մասնավորապես կիրառվում է ջրատար խողովակներն ու տարաները նորոգելու համար։ Այս ժապավենը ամուր կերպով փակում է խողովակնների կամ տարաների վրա գոյացած ճաքերն ու անցքերը՝ ապահովելով հուսալի և հերմետիկ պատնեշ ջրի արտահոսքի դեմ։

 

Առանձնահատկությունները*

  • Անջրանցիկ և խոնավությանը դիմացկուն
  • Ջերմակայուն մինչև 60°C
  • Ցրտադիմացկուն մինչև -20°C
  • Դիմացկուն ՈՒՄ ճառագայթներին
  • Լավ առաձգականության ուժ
  • Ամուր կպչողականություն

 

Կիրառման ջերմաստիճանը՝ 0°C-ից +35°C: Մակերեսը պետք է լինի մաքուր, զերծ փոշուց և յուղի հետքերից: Խուսափեք դիպչել ժապավենի սոսնձի մակերեսին, որպեսզի պահպանվի սոսնձի լիարժեք կատարողականությունը:

 

Ժապավենը պետք է պահվի մաքուր, չոր և լավ օդափոխվող տարածքում 10°C-ից 30°C ջերմաստիճանի պայմաններում։